Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Դեռևս համաձայնեցված չէ` վարչապետի ԱՄՆ այցը պաշտոնակա՞ն է, թե՞ ոչ

Դեռևս համաձայնեցված չէ` վարչապետի ԱՄՆ այցը պաշտոնակա՞ն է, թե՞ ոչ
20.07.2018 | 22:52

Ծրագիր կա այց կազմակերպելու ԱՄՆ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:


Այս պահին չի կարելի ասել, թե դա պաշտոնական այց է ԱՄՆ: «Այդ այցի շրջանակներում, մեծ հավանակությամբ, նախատեսում ենք հայ համայնքի հետ հանդիպել ու մեր համատեղ օրակարգը քննարկել, իսկ թե դա կդառնա՞ պաշտոնական այց ԱՄՆ, այս պահին չկա այդպիսի համաձայնություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 4825

Մեկնաբանություններ